Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երկրի պատմությունից սկսած մինչև հերոսներ հորինված են
Ադրբեջանցիները շատ են նեղվել, որ Պաշտպանության բանակում կան զինծառայողներ, որոնցից յուրաքանչյուրը թշնամու մի քանի տանկ կամ ռազմական այլ տեխնիկա է կարողացել ոչնչացնել 4-օրյա պատերազմի ժամանակ:
Իրենք իրենց մխիթարելու համար փորձում են մեր հերոսների նման հերոսներ ունենալ իրենց բանակում՝ կրկին դիմելով իրենց հին «եթե չունենք, ուրեմն կհորինենք» մեթոդին:
Այսօր հավաքել են մի խումբ լրագրողների և նրանց ներկայացրել մի «Ռեմբոյի», որն իբր միայնակ 12 հայկական տանկ ու անվավոր ռազմական մեքենաներ է խոցել:
Սա շատ նման էր իրենց մեկ այլ «հերոսի» պատմությանը: Տարիներ առաջ, երբ մի դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ հայ պայմանագրային զինծառայողը ոչնչացրեց Մուբարիզ անունով ադրբեջանցի հատուկջոկատայինին, վերջինիս Ադրբեջանում սարքեցին հերոս՝ ժողովրդին հավատացնելով, որ նա միայնակ 150-ից ավելի հայ զինվոր է սպանել:
Մի խոսքով՝ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երկրի պատմությունից սկսած մինչև հերոսներ հորինված են:
Կարեն Սահակյան, Ֆեյսբուք: