«Digital Diplomacy Rating 2016»-ում Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը
«Digital Diplomacy 2016» («Թվային դիվանագիտության վարկանիշ») վարկանիշային ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը:
Ցուցակում ներառելու համար ուսումնասիրվել են 210 երկրների արտաքին գործերի գերատեսչություններ և նրանց կողմից օտագործվող շուրջ 1100 թվային ռեսուրսներ՝ կայքեր, բջջային հավելվածներ, էջեր սոցցանցերում, ինչպես նաև թվային տիրույթում դիվանագիտական հարցերի լուծման միջոցներ:
«Digital Diplomacy Rating 2016»-ը առաջ է քաշում թվային դիվանագիտության 5 մակարդակներ` դասավորելով դրանք հիերարխիկ ձևով: Այդ մակարդակներն են` ներկայությունը (50%), գործիքակազմը (39%), ժամանակային ճշգրտությունը (7%), ներգրավվածությունը (3%), դիվանագիտությունը (1%):
Վարկանիշում Հայաստանն առաջ է անցել հարևաններ` Վրաստանից (65), Ադրբեջանից (73), Իրանից (112): Թուրքիան զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը:
Թվային դիվանագիտության առաջատարներն են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Եվրոպական Միությունը: