Ազատագրված տարածքները չվերադարձնելուն մի քանի պրիզմայով կարելի է նայել
Ազատագրված տարածքների վերադարձին մի քանի պրիզմայով կարելի է նայել:
1. Նյութական
Ոչ ՀՀ-ն, ոչ ԼՂՀ-ն, բիզնես իմաստով ազատագրված տարածքներն օգտագործելով, ավելի եկամուտ չեն ունեցել, քան դրանց ազատագրման համար կատարված նյութական ծախսերն են: Այս իմաստով չի կարելի հանձնել:
2. Բուֆերային գոտի:
Ազատագրված տարածքները երբեք այդպիսին չեն դիտարկվել, քանզի զուտ աշխարհագրական առումով բնական սահմաններ չկան դրանցից դեպի արևմուտք: Այսինքն, անգամ այդպիսին դիտարկելու դեպքում, դրանց հանձնումն անթույլատրելի է:
3. Ազգային արժանապատվություն:
Անվերջ կորցնողից մենք դարձանք ետ բերող ու բերածը պահող: Ետ բերելու ու պահելու համար մարդկային կյանքերով ենք վճարել: Եթե անգամ դատական, քուչի կռիվների, աթոռակռվի, բիզնես շահերի դեպքում Հայաստանում մարդկային կյանքը արժեք չունի, հայրենիք վերադարձնողի ու պահողի կյանքն ունի արժեք:
4. Լավ, գոնե տեսեք` ում եք տալիս էդ հողերը: Ադրբեջանցո՞ւն: Այսինքն, այս իմաստով էլ չի կարելի:
Աղասի Միքայելյան, Ֆեյսբուք: