Որ դեպքերում է անհրաժեշտ դիմել շտապբուժօգնության ծառայությանը
Որ դեպքերում է անհրաժեշտ դիմել շտապբուժօգնության ծառայությանը.
1. հանկարծակի առաջացած հիվանդությունների (սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի խոռոչի և այլ օրգանների գործունեության սուր զարգացող խանգարումների) դեպքերում.
2. դժբախտ պատահարների (վնասվածքների,այրվածքների, թունավորումների, կայծակնահարությունների, էլեկտրահարությունների, ջրահեղձությունների և այլն) դեպքերում,
3. արտակարգ իրավիճակների (ՃՏՊ-ների, զանգվածային վնասվածքների, թունավորումների և տարերային աղետների) ժամանակ.
4. քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձքելի բժշկական օգնություն.
5.վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ հոսպիտալիզացման անհրաժեշտություն:
Մնացած բոլոր դեպքերոմ հարկավոր է դիմել Ձեր տեղամասային պոլիկլինիկա կամ ընտանեկան բժիշկին, ստանալ համապատասխան բուժում նաև ստացիոնար բուժման ուղեգիր:
Կապ հաստատեք Ձեր բժշկի հետ, ստացեք խորհրդատվություն և կատարեք այդ խորհուրդները: Ոչ ՇՕ կանչեր են համարվում թեթև քերծվածքներ, թեթև հիվանդագին վիճակներ, որոնք հիվանդի կյանքին և առողջությանը վտանգ չեն սպառնում:
Վրեժ Հովսեփյան, Ֆեյսբուք: