Իվետա Մուկուչյանը հաղթել է «Eurovision’s Next Top Model 2016»-ի առաջին փուլում
Ապրիլի 3-ին մեկնարկած «Eurovision’s Next Top Model 2016»-ի առաջին փուլում հաղթել է Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին ներկայացնող Իվետա Մուկուչյանը:
Քվեարկությունում ներկայացված 26 գեղեցկուհիներից միայն 14-ն են ստացել պայքարը շարունակելու իրավունքը։
Իվետա Մուկուչյանը այս պահին ունի16489 ձայն (ձայների 35.49%-ը) և գլխավորում է ցուցակը: Նրան հաջորդում են Ադրբեջանը և Մոլդովան: