Ես չեմ կասկածում, որ պատմություն եմ դառնալու. Ռոնալդու
«Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ իրեն միշտ յուրահատուկ է զգացել և հավատացել է, որ հաջողության կհասնի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ըստ Ռոնալդուի, իր անունը կգրվի պատմության մեջ:
«Ես դեռ վաղ հասակից, երբ նոր էի սկսել սպորտսմենի իմ կարիերան, զգում էի, որ յուրահատուկ եմ: Զգում էի, որ վաղ, թե ուշ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ դառնալու: Չէի կարծում, որ ամեն բան այսքան արագ կկատարվի, սակայն գիտեի, որ կհասնեմ այս ամենին, քանի որ տաղանդ ունեմ: Մարդկանց դուր կգա դա, թե ոչ, բայց ես պատմության մեջ կանցնեմ: Իմ անունը կգրվի լեգենդների կողքին»,-ասել է նա: