Քենիայում փրկել են 3 օր փլատակների տակ մնացած 7 ամսական երեխային
Քենիայում փրկարարներն այսօր 7 ամսական երեխայի են փրկել փլուզված տան փլատակների տակից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ազգային հիվանդանոցի ներկայացուցչի հայտարարությանը:
7 ամսական երեխան 3 ու կես օր գտնվել է բազմահարկ տան փլատակների տակ:
Նշվում է, որ երեխան վնասվածքներ չունի, սակայն հիվանդանոց է տեղափոխվել, որպեսզի վերականգնեն նրա ջրազրկված օրգանիզմը: