Հալեպում ականապատված մեքենա է պայթել. կան զոհեր և վիրավորներ
Հալեպում ականապատված ավտոմեքենա է պայթել: Պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել: Այս մասին գրում է РИА «Новости»
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպի հիվանդանոցում հրթիռակոծության հետևանքով 10-ից ավելի մարդ էր զոհվել:
Բացի այդ, «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները 1 ժամում 60 հրթիռ էին արձակել Հալեպի ուղղությամբ:
«Ջեբհատ ան-Նուսրա»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է միշարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: