Լազարևը «Եվրատեսիլ»-ի փորձերի ժամանակ ընկել է աստիճաններից
Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ»-ի փորձերի ժամանակ Ռուսաստանի մասնակիցը՝ Սերգեյ Լազարևը ընկել է: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Սերգեյ Լազարևը փորձի ընթացքում, բեմականացման տեսարանի ժամանակ վայր է ընկել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ երգիչը աստիճաններով բարձրացել է դեպի մեծ բեմ»,-ասվում է հաղորդագրությունում:
Լազարևը ընկնելու հետևանքով չի տուժել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն առաջին անգամ կցուցադրի «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը: