Թիվ 967 չվերթը. Սոչիի ավիաղետից անցել է 10 տարի
Թիվ 967 չվերթ, 2006 թվականի մայիսի 3-ին Արմավիա ընկերության՝ Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթը, ինչը, սակայն, դժբախտ պատահարով ավարտվեց։
Վթարի զոհերին նվիրված խաչքար Երևանում (Նորքի 8-րդ զանգված)
«Airbus A320» ինքնաթիռը Սոչիի օդանավակայանի առաջին մոտեցումից հետո, երբ փորձում էր երկրորդ շրջան գնալ, ընկավ ծովը։ Զոհվեցին ինքնաթիռի բոլոր 105 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները:
Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացության համաձայն՝ վթարի պատճառ էր հանդիսացել անձնակազմի անհամաձայնեցված և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները՝ երկրորդ շրջան գնալու կարգավարի հրահանգն ստանալուց հետո բարձրություն հավաքելու փուլում։
Ուղևորներ և անձնակազմի անդամներ
Ինքնաթիռի հրամատար - 40 ամյա Գրիգոր Գրիգորյան։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է Armavia ավիաընկերությունում 2 տարի։ 2005 թվականի սեպտեմբերի 1-ին ճանաչվում է Airbus A310 ինքնաթիռի հրամանատար։ Օդում անցկացրել է ավելի քան 5458 ժամ։
Ինքաթիռի երկրորդ հրամանատար - 29 ամյա Արման Դավթյան։ Փորձառու օդաչու էր, աշխատել է Armavia ավիաընկերությունում 4 տարի։ 2005 թվականի հոկտեմբերի 11-ին ճանաչվում է Airbus A310 ինքնաթիռի հրամանատար։ Օդում անցկացրել է ավելի քան 2185 ժամ։
Աղետ
RNV 967 չվերթ, թռչում էր Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Սոչի։ Մոսկվայի ժամանակով ինքնաթիռը թռչել է ժամը 00։47-ին։ Թռիչքից առաջ, անձնակազմի անդամները ստացել են տվյալներ եղանակի մասին։ Անձնակազմի բոլոր անդամներն ունեին անհրաժեշտ փաստաթղթերը` իրականացնելու համար այդ չվերթը։ Առաջին հրամանատարը կապվել է Սոչիի դիսպետչերական անձնակազմի հետ, և նրան հայտնել են, որ եղանակի փոփոխություն չկա։ Ժամը 01։20-ին անձնակազմի անդամները որոշել են վերադառնալ Երևան, վատ եղանակի պատճառով, սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշել է շարունակել թռիչքը դեպի Սոչի։ 02։00-ին դիսպետչերը կրկին կապվել են 967 չվերթի հետ։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է երկրից 3,600 մետր բարձրության վրա, ինքնաթիռը նաև հսկվել է Սոչիի ռադարների կողմից։ Դիսպետչերը թույլատրել է անձնակազմի անդամներին ևս 1800 մետր բարձրանալ։
02։10-ին անձնակազմի անդամները հաղորդել են դիսպետչերին, որ պատրաստ են վայէջք կատարել։ Վերահսկիչ դիսպետչերը հայտնել է անձնակազմի անդամներին, որ Սոչիի օդանավակայանից գտնվում է 10 կմ հեռավորության վրա, սակայն ինքնաթիռը գտնվում էր երկրից 4000 մետր բարձրության վրա։ 02։13-ին ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սև ծովում և ամբողջությամբ ոչնչացել։ Ինքնաթիռի բեկորները խորտակվել են ծովում, 700 մետր խորության վրա։ Բոլոր 113 մարդիկ զոհվել են։