Լեհաստանում ուկրաինացուն ծեծի են ենթարկել և կտրել նրա ականջները
Լեհական Սվիդնիցյա քաղաքում 34-ամյա ուկրաինացուն ուժեղ ծեծի են ենթարկել: Այս մասին գրում է Gazeta Wroclawska-ն:
Ուկրաինացին և Լեհաստանի բնակիչը ծանոթացել են սուպերմարկետում: Նրանք միասին որոշել են խմել, որից հետո ուկրաինացին քնել է և արթնացել հարվածներից:
Լեհաստանի քաղաքացին սկսել է ուժեղ հարվածներ հասցնել ուկրաինացուն, այնուհետև դանակը դրել է կոկորդին, կտրել ականջներն ու պահանջել հանձնել ամբողջ գումարը:
Հանցագործն ուկրաինացուն տարել են անտառ, մերկացրել և հեռացել:
Տղամարդուն հաջողվել է մոտենալ մոտակա ֆերմային, կանչել ոստիկանություն և նրանց օգնել գտնել հանցագործին, ով չի ընդունել իր մեղքը: