Չինաստանում 26 հարկանի երկնաքեր է այրվել (տեսանյութ)
Չինաստանի Նանկին քաղաքում երկնաքեր է այրվում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «People's Daily, China»-ին:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է այրվում 26 հարկանի շինությունը. ծխի քուլաները գնալով բարձրանում են դեպքի երկնաքերի վերջին հարկերը:
Տուժածների և զոհերի մասին այս պահին դեռևս տեղեկություն չկա: