ԵՄ երկրներում ապաստան է փնտրում ավելի քան 90.000 դեռահաս
2015 թվականի ընթացքում Եվրոպայում գրանցվել է ավելի քան 88.3 երեխա և դեռահաս, ովքեր ԵՄ երկրներում ապաստան են փնտրում առանց մեծահասակների ուղեկցության: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
16-17 տարեկանների շրջանում փախստականների 51%-ն Աֆղանստանից են: Երկրորդ տեղում սիրիացիներն են՝ 16 %:
Դեռահասների մեծամասնությունն առանց մեծահասակների գրանցվել է Շվեդիայում` 40%: Ամենաքիչը գրանցվել են Ավստրալիայում՝ 9%:
Նշենք, որ 2008-2013թթ. ամեն տարի Եվրոպա է մտել 11-13.000 փախստական դեռահաս:
2014թվականին նրանց թիվը կտրուկ աճել է և հասել 23.000-ի: