Իսպանիայի թագավորը արտահերթ ընտրությունների անցկացման հրամանագիր է ստորագրել
Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը ստորագրել է խորհրդարանի 2 պալատների լուծարման հրամանագիր և հանձնարարել անցկացնել երկրում արտահերթ ընտրություններ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ թագավորը հանդիպել է կոնգրեսի պատգամավոր Պաչի Լոպեսի հետ և հայտնել իր հրամանագրի ստորագրման մասին:
Ավելի վաղ թագավորը որոշել էր վարչապետի նոր թեկնածություն առաջադրել: