Իսպանիայում չորս իսլամիստ-հավաքագրող է ձերբակալվել
Իսպանական քաղաքացիական գվարդիան բերման է ենթարկել չորս մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչական մտքեր տարածելու և իսլամիստների շարքերում հավաքագրում անելու մեջ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով երկրի ՆԳՆ-ին:
Ինչպես հաղորդվում է, գործողությունն իրականացվել է Մադրիդի շրջակայքում: Բերման ենթարկվածների թվում են երեք մարոկկացիներ և մեկ իսպանացի:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ իրենց մտքերը կասկածյալները տարածել են համացանցի միջոցով՝ հրապարակելով տարբեր տիպի պրոպագանդիստական նյութեր:
Այս պահին քաղաքացիական գվարդիան որոնումներ է իրականացնում Մադրիդում, Պինտոյում, որոնց հիմքի վրա կստացվի լրացուցիչ տեղեկություն նրանց գործունեության մասին:
Նախարարության տվյալներով՝ ավելի քան 150 մարդ Իսպանիայից տեղափոխվել է Սիրիա, Լիբիա և Իրաք, որպեսզի միանա իսլամիստներին: Նրանցից 25-ը վերադարձվել են, մեծամասնությունը ձերբակալվել է: