Աշոտյանը կոչ է անում սատարել Իվետա Մուկուչյանին
Քանի պահն է, ասեմ։ Հարգելի՛ ՖԲՀ, ապրիլյան պատերազմը, մեր կորուստները և սահմանային լարվածությունը իրենց դրոշմն են թողել մեր կյանքի վրա։ Շատ բան են փոխել ու փոխում։
Միաժամանակ ուզում եմ հիշեցնել «Եվրատեսիլ»-ում մեր մասնակցի մասին։
Իվետա Մուկուչյանը, ով բոլորիս նման այս օրերին լարված էր և ապրումներով լի, ով զոհված տղերքի մասին լսելով սիրտ չուներ համերգներ տալու և ելույթ ունենալու, ներկայացնելու է Հայաստանը` մեզ բոլորիս։
Նա մեր աջակցության կարիքը ունի, մեր երկրպագության, սատարման և գովազդի։
Փորձենք մինչ մրցույթ ընկած ժամանակահատվածը օգտակար լինել իրեն, որ բարձր մնա Հայաստանի անունը ու մեր եռագույնը։
Արմեն Աշոտյան. ֆեյսբուք: