Հռոմ-Մոսկվա թչվերթը չեղյալ է հայտարարվել՝ ուղևորներից մեկի՝օդանավն անսպասելի լքելու պատճառով
«Alitalia» ավիաընկերության օդանավը, որը պատրաստվելիս է եղել իրականացնել Հռոմ-Մոսկվա չվերթը, հրաժարվել է օդ բարձրանալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օդանավը հրաժարվել է թռիչքն իրականացնել այն բանից հետո, երբ մարոկկացի երիտասարդը անսպասելի լքել է այն: Ուղևորները պահանջել են ստուգում իրականացնել օդանավում:
Ներկա պահին ուղևորները սպասում են մեկ այլ ինքնաթիռի, որը կիրականացնի Հռոմ-Մոսկվա թչվերթը: