Գերմանիան ԵՄ-ին կառաջարկի ստեղծել միացյալ բանակ. «Financial Times»
Գերմանիան մտադիր է Եվրամիության երկրներին առաջարկել սկսել աշխատել միացյալ բանակ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Financial Times»-ին:
Թերթի հաղորդմամբ՝ այդ հարցով պաշտոնական առաջարկությունը Գերմանիայի կառավարությունը կանի արդեն հուլիսին: Այն կներառի միացյալ եվրոպական գլխավոր շտաբի ստեղծում՝ զինված ուժերի գործողությունները համակարգելու համար, ԵՄ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծում, ինչպես նաև ռազմական տեխնիկայի միասնական արտադրություն և օգտագործում: Բացի այդ, Բեռլինը կշարունակի ամրապնդել կիբերանվտանգության ոլորտի համագործակցությունը:
Եվրոպական շատ երկրներ թերահավատորեն են վերաբերում զինված ուժերի ինտեգրացիային և այն համարում են ՆԱՏՕ-ի արտոնությունը: Սակայն եթե Գերմանիային հաջողվի ԵՄ-ին համոզել իր առաջարկների անհրաժեշտության մեջ, դա կդառնա բլոկի ռազմական ամրապնդման ճանապարհի մի կարևոր քայլ: