Հնդկաստանում ջրահարսի սինդրոմով երեխա է ծնվել. սա եզակի դեպք է (լուսանկարներ 18+)
Հնդկաստանի քաղաքներից մեկում 22-ամյա կինը մարմնի հազվադեպ անոմալիայով` սիրենոմիլիայով կամ, ասպես կոչված, ջրահարսի սինդրոմով երեխա է ունեցել: Երեխան ապրել է ընդամենը 10 րոպե: Այսպիսի հիվանդություններով երեխաները լույս աշխարհ են գալիս իրար միացած ստորին վերջույթներով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Բժիշկների խոսքով՝ երեխայի մարմնի կառուցվածքի արտասովորության պատճառով չեն կարողանում որոշել սեռը:
«Մենք տեսել ենք երեխաների ի ծնե հիվանդություններ, խախտումներ, սակայն սա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: Երեխան ծնվել էր ձկան մարմնով, ձեռքերը ևս ձկների թևիկների նման էին, ինչն այս դեպքը էլ ավելի ունիկալ է դարձնում: Երեխայի մարմնի վերին հատվածը գործուն էր, սակայն ստորին հատվածը բաժանված չէր»,- հայտնել է գինեկոլոգ Վանդանա Արիան, ով ընդունել էր ծնունդը:
Ինչպես հաղորդվում է, մինչև հղիության 30-րդ շաբաթը հղին գանգատներ չի ունեցել, սակայն հետո ստուգումների ընթացքում պարզվել էր, որ երեխայի երիկամները չեն զարգացել:
«Այս սինդրոմի պատճառներից են՝ դեղամիջոցների չափից շատ օգտագործումը, վիտամինների պակասը, ժառանգականությունը»,- հայտնել է բժիշկը: