ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը դեպի Մոլդովա` արգելափակվել է
Մոլդովայի սոցիալիստական կուսակցության պատգամավորներն արգելել են «Dragon Pioneer» զորավարժություններում մասնակացություն ունեցող ամերիկյան տեխնիկայի մուտքն իրենց երկիր: Այս մասին հայտնել է «РИА Новости»-ն` հղում տալով կուսակցության նախագահ Իգոր Դոդոյի կատարած հայտարարությանը:
«Սոցիալիստական կուսակցության պատգամավորները «Երիտասարդ գվարդիայի» ակտիվիստների հետ փակել են Սկուլյանսկիի մաքսայինից` դեպի Մոլդովա մուտքը և այնտեղ ստուգում են ՆԱՏՕ-ի զորքերի և տեխնիկայի փասթաթղթերը»,- հայտնել է Իգոր Դոդոն:
Մայիսի 3-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երկրում կանցնի «Dragon Pioneer» զորավարժությունները, որում մասնակցություն կունենան 165 զինծառայողներ Մոլդովայի կողմից և 198 զինվոր ԱՄՆ-ի կողմից: