Եվրոխորհրադարանը մտադիր է տուգանել` փախստականներին չընդունող երկրներին
Եվրոխորհրդարանը մտադիր է վերանայել տուգանքների նշանակման հնարավորությունն այն երկրների նկատմամբ, որոնք չեն ցանկանա ընդունել փախստականներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով «Financial Times»-ին:
Հայտնի է, որ տուգանքը կարող է կազմել 250 հազար եվրո` ապաստան փնտրող մեկ անձի համար:
«Տուգանքի չափը կարող է փոփոխվել: Իմաստը նրանում է կայանում, որ դրանք պատժամիջոցների նման լինեն»,- հայտնել է Եվրոխորհրդարանի նախագծերին տեղյակ անձը:
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ տուգանքի չափը միևնույնն է՝ կազմելու է մի քանի հազար եվրո: