Հալեպում «Ջեհաթ ան-Նուսրա»-ի ահաբեկիչները մեկ ժամվա ընթացքում 60 հրթիռ են գործարկել. կան զոհեր և վիրավորներ
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները և նրանց դաշնակից ավազակախմբերը մեկ ժամվա ընթացքում Հալեպի կենտրոնական թաղամասերում 60 հրթիռ են գործարկել: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Ամենաշատը տուժել են Թիշրին, Մասակեն, Ալ-Սաբիլ և Ալ-Նիլ փողոցները: Մեր տվյալներով՝ մահացել է 9 խաղաղ բնակիչ, 45-ը վիրավորվել է»,- հայտնել է գործակալության զրույցակիցը:
Սիրիայի այն բնակավայրերի թիվը, որոնք միացել են կրակի դադարեցման ռեժիմին, հասել է 87-ի: Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները կրակ են բացել քրիստոնյաների թաղամասերի վրա:
Երեկ ահաբեկիչները Հալեպի հյուսիս-արևմուտքում հարձակվել են բանակի և աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ: Կառավարական զորքերը ետ են մղել նրանց՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ: Հրթիռակոծությունների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ: