Ժիրինովսկու հերթական սկանդալային հայտարարությունը՝ ԼՂ կոնֆլիկտի մասին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Մոսկվայում՝ իր կուսակցության տոնական հանրահավաքին, ևս մեկ անգամ խոսել է ղարաբաղյան հակամարտության և Ղարաբաղի քառօրյա պատերազմի մասին: Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը:
Ժիրինովսկին նշել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները դեռևս չեն ավարտվել. դրանք շարունակվում են և կշարունակվեն:
Կոնֆլիկտի միակ լուծումը, քաղաքական գործչի կարծիքով, տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն է և Ղարաբաղում ռուսական դրոշի ծածանումը:
«Այնտեղ երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ողջ Կովկասում և Հարավային Կովկասում չծածանվի ռուսական դրոշը»,- հայտնել է Ժիրինովսկին: