Առանց իմ ջանքերի Յացենյուկը դեռևս վարչապետի պաշտոնում կլիներ. Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հայտնել է, որ իր հրամանով արված աշխատանքի շնորհիվ է Արսենի Յացենյուկը թողել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտնում է «112 Украина»-ն:
«Եթե ես ոչինչ չանեի Ուկրաինայի մասշտաբով, Յացենյուկը դեռևս վարչապետ կլիներ»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ Յացենյուկին «հավաքել են ո՛չ խորհրդարանի ներսի «խոսակցությունները», ո՛չ էլ նախագահական քարտուղարությունը, այլ «մաքրման շարժումը», որն ինքը և իր կողմացկիցներն են ստեղծել և որով շրջագայել են Ուկրաինայի ողջ տարածքով»:
Սաակաշվիլին նշել է, որ գոհ է իր արած աշխատանքով միայն «կիսով չափ», քանզի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը դեռևս իր պաշտոնին է մնացել: «Կոռուպցիոն կապերը մնացել են»,- պարզաբանել է Սաակաշվիլին: