Իսպանիայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջում են նոր աշխատատեղերի ստեղծում
Տասնյակ հազարավոր իսպանացիներ երկրի տարբեր քաղաքներում փողոց են դուրս եկել, որպեսզի նշեն մայիսի մեկը և քաղաքական գործիչներին հիշեցնեն իրենց պահանջների մասին՝ աշխատավարձերի բարձրացում, անգործության դեմ պայքար և աշխատանքի պայմանների բարելավում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Աշխատավորների միջազգային օրն Իսպանիայում նշվում է արդեն 126-րդ անդամ: Առաջին մայիսմեկյան ցույցը Մադրիդում եղել է 1890թ-ին:
Այսօր ողջ Իսպանիայում անց է կացվել 76 ցույց: Մի քանի հանրահավաք եղել է մայրաքաղաքում: Ամենամարդաշատը «Աշխատավորների համընդհանուր միությոն» կազմակերպության կողմից անցկացվածն է եղել:
Իրենց ելույթների ընթացքում մասնակիցները դժգոհել են, որ մայիսի մեկն անց է կացվում մի իրավիճակում, երբ երկրում չկա մշտական կառավարություն, իսկ հունիսի 26-ին նշանակված են խորհրդարանական նոր ընտրություններ: