Գերմանիայի աջերն ընդունել են հակաիսլամական հռչակագիր
Գերմանիայի աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը հաջողությունների էր հասել վերջին տեղական ընտրություններում գերմանական երեք դաշնային հողերում, Շտուտգարտում տեղի ունեցած իր նիստին որոշում է ընդունել բաց հակաիսլամական քաղաքականություն վարելու մասին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Կուսակցության պատվիրակներն առաջարկել են արգելել նոր մզկիթների կառուցումը, հիջաբ կրելը և դեմքը ծածկելը: Կուսակցության քաղաքական ծրագրի առաջարկված տարբերակում կա նաև դրույթ, որտեղ նշվում է` իսլամը օտար է Գերմանիայի համար:
Հիշեցնենք, որ երեկ Շտուտգարտի ոստիկանությունը ձերբակալել էր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ ցույցի դուրս եկած մոտ 400 ակտիվիստների: