Բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը (լուսանկարներ)
Երևանի կենդանաբանական այգին կրկին իր դռներն է բացել այցելուների առաջ։ Այգու վերաբացումը նշանավորվել է լույս աշխարհ եկած հայկական մուֆլոնի և Պոնի ցեղատեսակի ձիու ծնունդներով:
Այգու առաջին փուլի բարեկարգման աշխատանքների շրջանակում թարմացվել, նորոգվել են ենթակառուցվածքները, ընդլայնվել է կենդանաբանական այգու տարածքը, զգալիորեն բարելավվել են կենդանիների կեցության պայմանները:
Մինչև տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների 2 –րդ փուլը, ինչը հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը:
Այսօրվանից կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչև 21:00-ն, իսկ տոմսարկղը կգործի մինչև 20:00-ն: Նշենք նաև, որ կենդանաբանական այգու մուտքը սահմանամերձ գյուղերի երեխաների համար ամբողջ տարին կլինի անվճար: