«Ֆեմեն»-ի կիսամերկ ակտիվիստները «խմել են» ֆրանսիական Ազգային ճակատի գործունեության ավարտի կենացը (տեսանյութ)
«Ֆեմեն» շարժման մի քանի կիսամերկ ակտիվիստներ Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության` Մայիսի 1-ին նվիրված միջոցառումից առաջ ակցիա են կազմակերպել: Այս մասին հաղորդում է «BFMTV»-ն:
Կիսամերկ աղջիկները ոսկեգույն կարճ կիսաշրջազգեստներով գոռացել են «Կեցցե «Ազգային ճակատ»-ի ավարտը» և շամպայն են բացել այն շինության մոտ, որտեղ տեղի է ունենալու միջոցառումը:
Ակցիային միջամտել են իրավապահները: Նրանք աղջիկներին տարել են ոստիկանական բաժանմունք: