Չի կարելի 100 զոհ տալ և կրկին վերադառնալ նախորդ վիճակին
Նայեցի Բակո Սահակյանի հարցազրույցը: Ինձ խիստ անհանգստացրեց «Խանգարված ձևաչափով բանակցությունները նախընտրելի են պատերազմից» ձևակերպումը:
Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հասնել զինադադարի պայմանագրից Արցախի ստորագրության վերացմանը:
Իմ կարծիքով, քառօրյա պատերազմի և դրան հաջորդած հրադադարի նախաձեռնումը նաև այդ նպատակն ուներ:
Բարեբախտաբար հրադադարի բանավոր պայմանավորվածությունը չվերածվեց զինադադարի նոր երկկողմ պայմանագրի:
Այս պարագայում, Արցախը պետք է օգտագործի Ադրբեջանի ագրեսիան, Արցախի Հանրապետության ճանաչման ակտիվ աշխատանք սկսի, դառնա գործոն: Այնինչ Արցախի նախագահը հայտարարում է թե. «Խանգարված ձևաչափով բանակցությունները նախընտրելի են պատերազմից»:
Սա վտանգավոր ուղերձ է, սա մինչ ապրիլի 2-ը եղած բառապաշար է: Չի կարելի 100 զոհ տալ և կրկին վերադառնալ նախորդ վիճակին:
Հայկ Խանումյան, Ֆեյսբուք: