Հովհաննես Գաբուզյանը կիսեց 1-2-րդ հորիզոնականները «Նոնա-75» մրցաշարում
Հովհաննես Գաբուզյանը կիսեց 1-2-րդ հորիզոնականները «Նոնա-75» մրցաշարում, սակայն լրացուցիչ ավելի ցածր ցուցանիշների պատճառով հայտնվեց 2-րդ հորիզոնականում, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Էմիլ Սուտովսկին: Վերջին տուրում Հովհաննեսը ոչ-ոքի խաղաց Եվգենի Ռոմանովի հետ:
Գաբուզյանը նաև 11 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը և ընթացիկ հաշվարկով այն կազմում է 2631 կետ, ինչը նրա կարիերայի դեռևս լավագույն ցուցանիշն է: