ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Մայիսի 1-ին, ժամը 00.34-ից մինչև ժամը 01.10-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 22 կայանքներից Արագածոտնի մարզի ՈՒջան, Արագածոտն, Կարբի, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Փարպի և Ղազարավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4602 կրակոց: