Ի՞նչ տարբերություն Վահան Մարտիրոսյանի ու Հերմինե Նաղդալյանի միջև
Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը պատճառ է, որ այսօր մենք սահմանին ունենք այս տիպի լարվածություն ու զոհեր:
Ադրբեջանցիները մտածում են, որ մեր իշխանական վերնախավը համաձայն է տարածքներ հանձնելուն ու այստեղ խնդիրը ժողովուրդն է: Իսկ ժողովրդի հետ փորձում են այսպես հարցերը լուծել՝ սպանում են մեր զավակներին, որ մենք էլ՝ ժողովուրդս, հանուն մեր զավակների կյանքի հրաժարվենք մեր պահանջներից:
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից պահանջում են նախ պաշտոնանկ անել Հերմինե Նաղդալյանին, հետո պատասխանատվության ենթարկել անպատասխանատու հայտարարության համար:
Ի դեպ, մենք իր հայտարարությունը լավ էլ տեղին ենք հասկացել, իսկ եթե տեղին չենք հասկացել, ուրեմն ինքը կարիք ունի վերակրթվելու, քանի որ որպես պաշտոնյա ի զորու չէ իր մտքերը ճիշտ շարադրել:
Կիլիկիա Հայաստան, Ֆեյսբուք: