ԵՄ-ը Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ չի ընդունի
Եվրոպական Միությունը չի ընդունի նոր սանկցիաներ Ռուսաստանի դեմ, քանի որ անդամ երկրների մի մասը դեմ է դրան: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` ներկայացնելով Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսի հայտարարությունը:
«Չեն լինի նոր սանկցիաներ»,- հայտարարել է Եվրապառլամենտի պատգամավորը` պատասխանելով ուկրաինական «ЛІГА.net»-ի այն հարցին` արդյոք ԵՄ-ի իշխանությունները պատրաստ են նոր հակառուսական քայլեր ձեռնարկել:
Ըստ Հարմսի, եվրոպական երկրները չեն հաստատի նաև «Սավչենկոյի ցուցակ»-ը: Այժմ այն հավանության է արժանացրել միայն Լիտվան: Նրան կարող են միանալ նաև մերձբալթյան մյուս երկրները, սակայն ԵՄ-ի անդամները չեն աջակցում նախաձեռնությանը:
«Անկեղծ ասած, եթե մենք ԵՄ-ում այժմ կարող ենք պահպանել գործող սանկցիաները, ապա մենք հնարավորություն կունենանք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Դա լավ կլինի: Եվրոպական միության շատ երկրներ նույնիսկ ցանկանում են չեղարկել սանկցիաները և վերադառնալ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններին: Դրանք են Ֆրանսիայի, Գերմանիայի որոշ քաղաքական շրջանակներ»,- նշել է Հարմսը: