Այս հողը չի վաճառվում ու չի փոխանակվում, առավել ևս չի զիջվում
Ապրիլի 2-ից հետո այս հողի տերը զինվորն է:
Արցախյան ազատամարտ: Բանակցություններ: Լարված իրավիճակ 20 և ավել տարիների ընթացքում:
Հրադադարի անվան տակ լիքը զոհեր: Ապրիլի 2-ի լուսաբաց: Այս հողը կնքվեց հայ զինվորի անունով: Այսուհետ ոչ մի բանակցություն, ոչ մի խոստում ու հանդուրժում: Սա զինվորի հողն է: Այս հողի համար կռվել են շարքային զինվորները, կռվել են լեյտենանտները, մայորները, փոխգնդապետները, գնդապետները ու գեներալները:
Այս հողը ժամկետային ու պահեստազորի զինվորներինն է: Արցախի հարցը պետք է քննարկվի բացառապես զինվորի հետ, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ամբիոններից կանգնած հայտարարություններ անի, հող հանձնի կամ էլ չգիտեմ ինչեր խոսի: Այս հողի համար արյուն է թափվել ու այդ արյունը այս հողի տերն է:
Այս հողը չի վաճառվում ու չի փոխանակվում, առավել ևս չի զիջվում:
Աշոտ Ասատրյան. ֆեյսբուք