Հունգարիայում ուղևորական «Boeing»-ը դուրս չի եկել կապի
«British Airways» ավիաընկերության ուղևորական «Boeing»-ը, որը թռչում էր Մեծ Բրիտանիայի` Միացյալ Արաբական Էմիրությունների չվերթի ետևից, դուրս չի եկել կապի` սահմանը հատելիս: Այս մասին հայտնել է tvzvezda.ru-ն:
Համաձայն օդային անվտանգության արձանագրության` տագնապ է հայտարարվել և Հունգարիայի երկու BBC կործանիչներ դուրս են եկել որպեսզի հայտնաբերեն ինքնաթիռի գտնվելու վայրը:
Այնուհետև կապը վերականգնվել է, կործանիչները ետ են վերադարձել, իսկ ուղևորական ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: