Պատերազմի չգրված օրենքները
Պատերազմական իրավիճակում կանայք և երեխաներ չպետք է տուժեն: Անկախ պատերազմի պատճառից, մեղավորներից ու անմեղներից, երեխաների ու կանանց վրա ուժ գործադրելը չի ընդունվում ոչ մի քաղաքակիրթ հանրության կողմից:
«Իմ պատերազմում կանայք ու երեխաներ չպետք է զոհվեն: Եթե թուրք մանուկը մեծանա ու նորից զենք վերցնի, ի՞նչ է պատահել որ, այդ ժամանակ իմ որդին էլ զենք կվերցի». Դուշման Վարդանի կարգախոսն էր:
Չի կարելի պղծել գերեզմանները և սրբավայրերը: Ոչ մի զինվորի պատիվ չի բերի փամփուշտները մահացածների վրա վատնելը: Դա նախ և առաջ սրբապղծություն է:
Չի կարելի անդամախեղել մահացածների կամ գերիների մարմինները: Արդեն զոհված զինվորը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում և նրա մարմնին ավելորդ վնաս հասցնելը չի տեղավորվում ոչ մի նորմալ մարդու ուղեղում:
Այսպիսի օրենքներ շատ կան, որին պետք է հետևի իրեն հարգող ցանկացած զինվոր, բայց փորձը ցույց է տալիս, որ արցախյան պատերազմի հենց սկզբից ու արդեն 20 տարուց ավել մեր թշնամին շարունակեմ է չենթարկվել այդ օրենքներին, ավելին՝ փորձում է միայն այդ կերպ հասնել հաջողության:
Իսկ երբ քո հետ վարվում են չգրված օրենքներով, ահաբեկիչների նման, որոնք չունեն սրբություն, ապա նրանց պետք է պատասխանել նույն ձևով, մի բան էլ ավել, որպեսզի սեփական մաշկի վրա զգան այդ ցավը:
Աշոտ Ասատրյան, Ֆեյսբուք: