Հալեպում կրակոցների հետևանքով 6 օրում 89 մարդ է մահացել (տեսանյութ)
«Ջեբհատ ան-նուսրա» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները և սիրիական ընդդիմության զինված խմբավորումներ կազմած նրանց դաշնակիցները 6 օր շարունակ չեն դադարեցնում սիրիական խոշոր քաղաք Հալեպի բնակելի թաղամասերի վրա կրակոցները: Ինչպես հաղորդել է «Սիրիա ալ-Էն» տեղեկատվական հարթակը, 6 օրում 89 խաղաղ բնակիչ է մահացել, 500-ից ավելը վնասվածքներ է ստացել: Տուժածների թվում կան կանայք և երեխաներ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Զինյալների կրակի տակ են հայտնվել Հալիդիա, Ազիմիա, Սուլեյմանիա, Մաշարիկա, Մայդան և Ջեյդա թաղամասերը, ինչպես նաև Աշրաֆիա և Շեյխ-Մախսուդ շրջանները, որտեղ ապրում են քրդերը: Շաբաթ օրը խախտելով «լռության ռեժիմը» կրակ է բացվել Նիլ փողոցի ուղղությամբ: Այնտեղ մահացել է մի դեռահաս, մի քանիսը վիրավորվել են: Սիրիացի զինվորականները պատասխան կրակ են բացել ահաբեկիչների և զինյալների կողմից գրավված Բենի Զեյդ շրջանի վրա: