Մինչ երիտասարդ զինծառայող տղաները հերոսաբար զոհվում են սահմանին, որոշ անհայտ ծագումի աղանդավորներ իրենց հակապետական քարոզչությամբ թուլացնում են մեր բանակը
Կարծում եմ, եկել է ճիշտ ժամանակը, երբ Հայաստանի իշխանությունները վերանայեն ԵԽԽՎ-ի կողմից արտոնություններ ստացած տարբեր աղանդավորականներին, որոնք կործանարար դերակատարություն են ունենում Հայաստանի համար, այդ թվում նաև` լրջագույն վտանգ են ներկայացնում մեր ազգային անվտանգության համար։
Այն ժամանակ, երբ երիտասարդ զինծառայող տղաները հերոսաբար զոհվում են սահմաններում հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի, որոշ անհայտ ծագումի աղանդավորներ և կրոնականներ իրենց հակապետական քարոզչությամբ թուլացնում են մեր երկրի անվտանգությունը և բանակը: Երբ սահմաններում զենքի գործադրմամբ որոշվում է Հայաստանի ամբողջականության հարցը, որոշ ապերախտներ շարունակում են հրաժարվել հայոց բանակում ծառայելուց և ձեռքը զենք վերցնելուց, անգամ ավելին, նույն գաղափարներով մոլորեցնում ու վարակում են նաև նորանոր մարդկանց։
Քարոզչության հիմնական նպատակներից է թուլացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և ընդհանուր Հայ Առաքելական եկեղեցին ամբողջությամբ, որը առանց այդ էլ կորցնում է իր դիրքերը և նշանակությունը: Կատարվում է անթույլատրելի քարոզ, որը նաև անմիջական ազդեցություն ունի մեր քաղաքացիների հոգևոր ներաշխարհի հետ։
Պետության կողմից արտոնություններ ու աջակցություններ ստանալով` անմիջական վտանգի ենք ենթարկում մեր մեր ներկան ու ապագան: Որպեսզի խուսափենք հետագա վտանգավոր երևույթներից և բարդություններից, պետք է անմիջապես ձեռնարկել անհապաղ անհրաժեշտ միջոցառումներ և հարկ եղած դեպքում պետք է խստացնել տվյալ ոլորտի օրենսդրական մոտեցումները։
Խորապես ցավում եմ այն բանի համար, որ Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցին իր տեղում չէ և անտեսում է մեր դարավոր կրոնական, քրիստոնեական արժեքների կործանումը։
Անհրաժեշտ է այդ բոլոր աղանդավորականներին տանել սահմանի առաջնագիծ և առաջարկել, որպեսզի նրանք իրենց աղոթքներով ու քարոզչությամբ փորձեն ստիպեն հակառակորդին, որպեսզի նրանք էլ զենքերը վայր դնեն և չկրակեն, որպեսզի անմեղ բնակչությունը և հայ զինվորը զոհ չդառնա նրանց բարբարոսություններին։
Էմիլ Մարկոսյան, Ֆեյսբուք: