Շքեղ հաղթանակը և թոփ պարողները. Մխիթարյանը իր և Օբամեյանգի գոլի և պարի մասին (տեսանյութ)
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դարպասը խփած չորրորդ գնդակից հետո գոլը տոնել են պարով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է գոլի և պարի տեսանյութը` գրելով.«Շքեղ հաղթանակը և թոփ պարողները»:
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիան» հաղթել էր 5:1 հաշվով: