Ռոնալդուի երկրորդ երեխան կծնվի փոխնակ մորից
«Ռեալ»-ի հարձակվող 31-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր է դառնալու: Երեխան կծնվի փոխնակ մորից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռոնալդուն արդեն դաստիարակում է1 որդու, ով արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվել է 2010 թվականին:
Իսպանական թերթերը նշում են, որ համաշխարհային լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոնալդուն, արդեն կարգավորել է բոլոր փաստաթղթային հարցերը: Ինչպես առաջին երեխայի դեպքում՝ ֆուտբոլիստը չի ցանկանում բացահայտել ապագա երեխայի մոր անունը: