Կրակոցներ՝ Կիևի կենտրոնում. կա վիրավոր
Կիևի կենտրոնում՝ սուպերմարկետներից մեկի դիմաց, այսօր ցերեկը փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Сегодня»-ին, որը մեջբերում է ականատեսի խոսքը:
Ինչպես հաղորդվում է, երկու ընկերությունների միջև կոնֆլիկտ է ծագել, որն արագ վերաճել է փոխհրաձգության: Պատահարի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայրը, որը թաթախված է արյան մեջ, շրջափակված է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել այս փաստը: