ՆԱՏՕ-ի անդամները գնալով ավելի քիչ են հավատում դաշինքի արդյունավետությանը. «The Week»
ՆԱՏՕ-ի անդամ երկրները գնալով ավելի քիչ են հավատում դաշինքի արդյունավետությանը, որի հետևանքով հավաքական անվտանգություն այլևս գոյություն չունի: Այս մասին հայտնում է «Rambler News Service» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «The Week»-ին:
«Հավաքական անվտանգության աքիլեսյան գարշապարն այն է, որ երբ մարդիկ դադարում են հավատալ դրան, այն այլևս չի կարող գոյություն ունենալ: Թվում է, թե ՆԱՏՕ-ն հասել է այս կրիտիկական կետին»,- գրում է թերթը:
«The Week»-ը մեջբերում է հետազոտությունների արդյունքները, որոնցից երևում է, որ Գերմանիայի քաղաքացիների 57%-ը չի աջակցում իրենց զինվորների՝ դաշինքի այլ երկրների պաշտպանության համար տեղափոխումն ու պայքարը՝ Ռուսաստանի կողմից «Լեհաստանին կամ Բալթիկայի այլ երկրներին» սպառնալու դեպքում: Այս գաղափարին համամիտ է Ֆրանսիայում հարցվածների 53%-ը, Իտալիայում՝ 51%:
Թերթը նաև նշում է, որ ԱՄՆ-ի դաշնակիցներն ավելի հաճախ են արհամարհում պաշտպանության ոլորտի մինչև ՀՆԱ-ի 2%-ով ծախսերի մեծացման խնդրանքը: