Մեծ Բրիտանիայում թեթև ինքնաթիռ է կործանվել
Այսօր՝ ապրիլի 30-ի առավոտյան, Մեծ Բրիտանիայի հյուսիսում՝ Հյուսիսային Յորքշիրի կոմսությունում, թեթև ինքնաթիռ է ընկել: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռում երկու մարդ է եղել: «BBC»-ն հայտնում է, որ դեռևս պարզ չէ, նրանց հաջողվել է փրկվել, թե ոչ: Ինքնաթիռը վթարվել է տեղի ամրոցներից մեկի և ավտոմայրուղիներից մեկի միջև:
Դեպքի վայրի մոտակայքի մի շարք ճանապարհների երթևեկությունը դադարեցվել է: Ոստիկանությունը տեղի բնակչությանը խորհուրդ է տալիս խուսափել այդ հատվածում գտնվելուց: