Մերկելը դեմ է Շտայնմայերի՝ Գերմանիայի նախագահ դառնալուն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի աջակցում արտգործնախարարի Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ երկրի նախագահ դառնալու միտքը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Քրիստոնեա-Դեմոկրատական միությունը, որը գլխավորում է Մերկելը, ինչպես նաև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ է Շտայնմայերը, ներկայանում են նույն իշխող կոալիցիայի կազմում:
Հենց դրա համար, ինչպես սպասվում է, նրանք դուրս կհանեն միակ թեկնածուին: Մերկելն արդեն հայտնել է, որ իր կուսակցությունը չի համաձայնի սոցիալ-դեմոկրատների թեկնածուին պետական մակարդակի պաշտոն վստահել:
Հիշեցնենք, որ այժմյան նախագահի՝ Յոախիմ Գաուկի պաշտոնավարության ժամկետը լրանում է 2017թ-ին: