Կլիչկոն ամաչում է իր սխալի համար
Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ իրեն մեղավոր է զգում այն բանի համար որ, իր սխալի պատճառով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Թայսոն ֆյուրին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Ես մեղավոր եմ, որ թույլ տվեցի այս անձնավորությանը մեծ բեմ դուրս գալ: Ես ամաչում եմ բոքսի աշխարհի առաջ: Իմ սխալի պատճառով նա երկրորդ անգամ մեծ բեմ դուրս կգա»,-ասել է Կլիչկոն:
Նշենք, որ ապրիի 27-ին, Մանչեսթերում կայացել է Կլիչկոյի և Ֆյուրիի մամուլի ասուլիսը, որի ժամանակ, ուկրաինացի մարզիկը ասել էր, որ ուզում է ցուց տալ, թե ով է «հաղթում խոհանոցում»:
Բռնցքամարտիկիների միջև ռևանշը տեղի կունենա հուլիսի 9-ին: