Պատժի կրումից խուսափող 20-ամյա երիտասարդին հայտնաբերել են Դիլիջանում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի սկզբնամասում հայտնաբերել և բերման են ենթարկել 1996 թ. ծնված Էդուարդ Ս.-ին:
Նա ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: