Ռոնալդուն շարունակում է բուժման կուրս անցնել
Ֆուտբոլիստ Ռոնալդուն շարունակում է բուժվել կոնքի մկանի գերձգվածությունից հետո, որի պատճառով նա բաց թողեց «Մանչեսթեր սիթի»-ի հետ կայանալիք առաջին կիսաեզրափակիչը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Բուժումն արագացնելու նպատակով ֆուտբոլիստը կանցնի ցողունային բջիջներով բուժում:
Պետք է նշել, որ Ռոնալդուն չի կարողանա խաղալ Իսպանիայի հետ կայանալիք չեմպիոնատի ժամանակ: