Սիրիայում երկու հայ է զոհվել (լուսանկարներ)
Սիրիայի Ղամիշլի քաղաքում բուռն բախումներ են տեղի ունենում զինված խմբավորումների և ինքնապաշտպանական ջոկատների միջև: Այս մասին հաղորդում է Սիրիայում հայկական «Գանձասար» պարբերականը:
Զինյալ խմբավորումները բնակելի թաղամասերի վրա հրթիռներ են արձակել, որի հետևանքով կան զոհեր, վիրավորներ և նյութական վնասներ: Սիրիական բանակը վերահսկում է իրավիճակը:
Ըստ պարբերականի, բախումների արդյունքում զոհվել են նաև երկու հայեր` Թովմաս Մինասյանն ու Հակոբ-Վազգեն Մանուկյանը: