ԱՄՆ-ն մասնագետների խումբ է ուղարկում Էկվադոր
ԱՄՆ-ն արտակարգ պատահարների մասնագետների խումբ է ուղարկում Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այս մասին հայտնել է Reuters-ը` հղում տալով ԱՄՆ-ի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցչին: Նա նշել է նաև, որ խումբը կաշխատի ՄԱԿ-ի հետ միասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 413-ի:
Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մահացածների թվում ազգությամբ ռուս չկա:
Մահացածների թվում կա մեկ ԱՄՆ քաղաքացի: