Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա ակցիա` հանուն Արցախի խաղաղության
Ի պատասխան Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին ուղղված Ադրբեջանի ագրեսիայի` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը և մի շարք այլ պաշտոնյաներ միացել են բոլոր նրանց, ովքեր քննադատել են Բաքվի գործողությունները, որի արդյունքում վերջին օրերին մահացել են անմեղ մարդիկ:
Քաղաքային խորհրդի անդամները տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ կիրականացնեն ակցիա` հանուն Արցախի խաղաղության: Այս մասին հայտնում է asbarez.com-ը:
«ԱՄՆ-ի կառավարությունը, որը ժողովրդավարության և հույսի բաստիոն է, պետք է օգտագործի իր ազդեցությունը և ապահովի խաղաղություն այդ կարևոր տարածաշրջանում»,- ասել է Քրեքորյանը: